հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
 
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (տեղում է ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
 
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

  • Կիսվել: