կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի

Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի

 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի։

Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։

Ցուցակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ցուցակում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Սամվել Կարապետյանի բիզնեսի հիմնական ուղղություններն են անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։

  • Կիսվել: