հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի նախաձեռնությամբ արոտավայրերը սեզոնային վարձակալության կտրվեն

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի նախաձեռնությամբ արոտավայրերը սեզոնային վարձակալության կտրվեն

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում տարածաշրջանում առկա ամառային արոտավայրերի օգտագործման վերաբերյալ, գրում է aliq.ge-ն:

Հանդիպմանը քննարկվել է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (արոտավայրերի) մեկամյա վարձակալությամբ փոխանցելու հարցը:

2021 թվականին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի նախաձեռնությամբ, տարածաշրջանում պիլոտային ռեժիմով կներմուծվի արոտավայրերի սեզոնային վարձակալության պրակտիկա, ինչը ըստ նահանգապետի աշխատակազմի կխթանի ֆերմերների գործունեությանը և պետական գույքի ռացիոնալ օգտագործմանը:

Հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի նահանգապետը, գյուղատնտեսության փոխնախարարը, պետական գույքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի շրջանային բաժնի ղեկավարը, Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի և Նինոծմիդայի քաղաքապետերն ու համապատասխան աշխատակիցները, թեմայով հետաքրքրվող ֆերմերն ու այլ անձինք:

 

  • Կիսվել: