չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սահմանն ու Երևանը երկու տարբեր Հայաստան են. Դանիելյանը գիշերն անցկացրել է դիրքերում

Սահմանն ու Երևանը երկու տարբեր Հայաստան են. Դանիելյանը գիշերն անցկացրել է դիրքերում

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ նշելով, որ մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և բոլորին:

«Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:

Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը»,- գրել է նա:

  • Կիսվել: