հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է. Գալուստյան

Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է. Գալուստյան

Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրացմանը՝ գրելով. ՛՛Կրկին պատերազմ՛՛:

Նա նշել է, որ  ՛՛տագնապով հետեւում է նորություններին՛՛։

՛՛Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, եւ կրկին՝ ինչ-որ պատասխան միջոցների եւ հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո։ Այստեղ հիմարներ չկան՛՛,-նշել է շոումենը։

Նա հավելել է, որ սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է։

՛՛Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացեիբաց (եւ նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են՛՛,-գրել է Գալուստյանը:

  • Կիսվել: