շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է Իմքայլական պատգամավորը՝ լուսանկարը տարածելու մասին

Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է Իմքայլական պատգամավորը՝ լուսանկարը տարածելու մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր էջում գրում է.

 

«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։

Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում գործող և թշնամու լրատվամիջոցներում հայտնվելու անհագուրդ ցանկությամբ տոգորված ալիևյան փոքրիկ իբրահիմներ։

Նկարն արվել է հոկտեմբերի 3-4-ին, երբ ԱԺ նախագահը պատերազմից հետո առաջին անգամ մեկնել էր Ստեփանակերտ, երբ դեռ այնտեղ էին Աննա Հակոբյանը և Աշոտ Փաշինյանը և երբ դեռ Աշոտի առաջնագիծ չէր մեկնել»։

  • Կիսվել: