շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սա ցավալի աղետ է  և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր  և անհրաժեշտ քայլ էր․ Անահիտ Ավանեսյան

Սա ցավալի աղետ է և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր․ Անահիտ Ավանեսյան

Տեղի է ունեցել մարդկային աղետ  և ՀՀ-ի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցառում։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիա փրկրարարներ ուղարկելու ՀՀ-ի քայլը․

«Սա ցավալի աղետ է  և Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ էր»։

Լրագրողի դիտարկմանը, թե մարդկային աղետ է նաև ԼՂ-ում, նա արձագանքեց․ «Եվ մենք ակնկալում ենք նման մոտեցում  նաև միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, այլ երկրներից»։

Հարցին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Ավանեսյանի հարազատը զոհվել էր այն բայրաքթարից, որն Ադրբեջանին տրամադրել էր Թուրքիան, նա պատասխանեց․ «Այո՛, և իմ հարազատները նաև երկարաշարժի ժամանակ են տուժել։ Ինձ համար, որպես մարդ, շատ ցավալի է նման մարդկային աղետը որևէ երկրում»։

  • Կիսվել: