երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետական պատվերի ծառայությունների գները բավական արդարացի են. Անահիտ Ավանեսյան

Պետական պատվերի ծառայությունների գները բավական արդարացի են. Անահիտ Ավանեսյան

Ամբողջ երկրում թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների, թե՛ աշխատավարձերի որոշակի ավելացումներ են եղել, և մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր ծառայությունների գները: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժշակական կենտրոններում ծառայությունների գների բարձրացմանը:

«Մենք ունենք մեր գների հաշվարկման մեթոդաբանությունը և կարծում ենք, որ դրանք այսօր  բավական արդարացի են և արտահայտում են այն ծախսերը, որոնք ներառված են տվյալ 

վիրահատություններն իրականացնելու և ծառայությունները մատուցելու համար»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ մշտապես  պետք է աշխատեն՝ ավելացնելու թե՛ բժիշկների աշխատավարձի

 մասը, թե՛ նաև ծառայությունների մեջ օգտագործվող բժշկական նշանակության ապրանքների և 

դեղորայքի ծավալներն ու որակական չափանիշները։ «Բայց ես կարծում եմ, որ այսօր պետական պատվերի ծառայությունների գները բավական  արդարացի են»,- ասաց նա:

  • Կիսվել: