Ryanair-ը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս-Երևան երթուղով
Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով, տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունից։
Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։