կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի ՀՀ-ի հետ ավիահաղորդակցությունը. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի ՀՀ-ի հետ ավիահաղորդակցությունը. ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա եւ Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գոլիկովան, մասնավորապես, ասել է. ՛՛Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս:

Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում՛՛::

  • Կիսվել: