շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հանդես է եկել մեկնաբանությամբ՝  Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ։

«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,- ասված է մեկնաբանությունում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: