Ռուսաստանցի հայը բարձր պաշտոն է ստացել ՄԱԿ-ում
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանն ընտրվել է պետական կառավարման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների կոմիտեի Ռուսաստանի ներկայացուցիչ:
Հաղորդվում է, որ Սարդարյանի թեկնածությունն առաջադրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից և ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերյեշի աջակցությունը:
ՄԱԿ-ի վերոնշյալ փորձագետների խումբը կազմված է 24 մարդուց, որոնք հանդիպում են ունենում ամեն տարի, Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում:



