շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս զինվորականը սպանել է ադրբեջանցի տաքսիստին ռուսաֆոբիայի համար

Ռուս զինվորականը սպանել է ադրբեջանցի տաքսիստին ռուսաֆոբիայի համար

Դոնի Ռոստովում ռուսական բանակի կապիտանը գնդակահարել Է Ադրբեջանի ներկայացուցչին (տաքսիստին) ոչ միայն նրա ռուսատյաց դիրքորոշման համար, այլեւ ողջ Ռուսաստանին, եւ ռուս ժողովրդին արժեզրկելու համար, հայտնում է interfax—ը:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուղևորության ժամանակ, որի ընթացքում տաքսիստն արտահայտել է ռուսամետ և ռուսատյաց դիրքորոշում։ Նա բացասաբար է արտահայտվել ռուս զինվորների մասին, որոնք Ուկրաինայում իրենց խնդիրներն են կատարում։

Արդյունքում տաքսու վարորդի և ռուս սպայի միջև լեզվակռիվ է սկսվել, որի ընթացքում տաքսիստը կանգնեցրել է մեքենան և հանել դանակը։ Բայց սպան իր մոտ գտնվող զենքով կրակել է տաքսիստի վրա։

Կրակողը Մոսկվայի մարզի 33-ամյա սպա է եղել։ Աֆեկտի վիճակում նա չորս գնդակ է արձակել տաքսու վարորդի վրա։ Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է սպային։

Քրեական գործ է հարուցվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: