երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը

Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:

Մեկ օրում մաքրվել է 42 հեկտար տարածք, 8 կիլոմետր ճանապարհ, 41 շինություն, նաև ոչնչացման համար տեղանքից հանվել է 19 միավոր զինամթերք:  2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների սակրավորները մաքրել են 1003,3 հեկտար տարածք, 262,8 կիլոմետր ճանապարհ, 1043 շինություն, այդ թվում՝ 28 սոցիալական օբյեկտ. վնասազերծել 23 987 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

  • Կիսվել: