ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հայաստանից 23 տոննա մարդասիրական բեռը հասել է Սիրիա

Հայաստանից 23 տոննա մարդասիրական բեռը հասել է Սիրիա

 Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուղարկած 23 տոննա օգնությունն Իրանի Ռեշտ քաղաք է հասել։ Տեղեկությունը հայտնում է ՌՀՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 8-ին, դժվարին ճանապարհը հաղթահարելուց հետո, ՌՀՄԱԿ-ի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները մարդասիրական բեռը հաջողությամբ հասցրել են նշանակման վայր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնի Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում են Ռեշտ ուղևորվող բեռնատարներն ու արդեն օգնության ստացման ընթացքը։
Կենտրոնի տնօրենությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության աշխատակիցներին` Ռեշտում մարդասիրական բեռն Իրանի «Կարմիր Մահիկ» ընկերության ներկայացուցիչներին փոխանցելու գործին աջակցելու համար։
 
Հիշեցնենք` հունվարի 28-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ։ Փետրվարի 6-ին ՌՀՄԱԿ-ի` հինգ բեռնատարներից և երկու ուղեկցող մեքենաներից բաղկացած շարասյունը ճանապարհ ընկավ` մարդասիրական օգնությունը հասցնելու երկաշարժից տուժած բնակչությանը։ Բեռը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ։

  • Կիսվել: