կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը պատմել է «Մատենա» դպրոցի ծրագրերի՝ Հայաստանը ճգնաժամից հանելու հարցում հնարավոր դերի մասին

Ռուբեն Վարդանյանը պատմել է «Մատենա» դպրոցի ծրագրերի՝ Հայաստանը ճգնաժամից հանելու հարցում հնարավոր դերի մասին

Հայաստանում փոփոխությունները պետք է սկսվեն համայնքներից, հայտարարել է սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը խոսելով այն դերի մասին, որը "Մատենա" -ի առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի ծրագրերը կարող են խաղալ ճգնաժամից Հայաստանը դուրս բերելու համար:

Վարդանյանի խոսքով՝ ներկայումս կան 4 խնդիրներ՝ ինչպես բարելավել կյանքն ընդհանուր առմամբ, նոր ներդրումների ներգրավում նախագծերի իրականացման համար, նախագծերի մակարդակի բարձրացում: Նա կարեւորել է նաեւ այն, թե ում կողմից են դրանք իրականացվում:

"Վստահ եմ, որ փոփոխությունները պետք է սկսվեն համայնքներից, քանի որ ներկայումս նրանց բնակիչների մեծ մասը կտրված է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից։ Եթե մեր հայրենակիցները Հայաստանում տեսնեն, որ նոր գիտելիքներ են ստանում, որոնց շնորհիվ կարող են ներդրումներ ներգրավել և իրականացնել մասնավոր հատվածի և պետության համագործակցության մոդելը, կարծում եմ՝ դա կնպաստի, որպեսզի մարդիկ չլքեն համայնքը",- ասել է նա:

Վարդանյանը հույս է հայտնել, որ համայնքային ղեկավարների համար "Մատենայով" իրականացվող կրթական ծրագիրը կօգնի համայնքապետերին նախագծերի իրականացման միջոցով աշխատատեղեր ստեղծել:

"Կարեւոր է, որ նրանք զգան, որ կարող են լավ ապրել իրենց երկրում",-հայտարարել է գործարարը:

Նշենք, որ փետրվարի 1-ին Մատենադարանի նոր մասնաշենքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված "Մատենա" առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի  առաջին երկու ծրագրերի մեկնարկին, որոնք պատրաստվել են Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցի հետ համատեղ:

Ըստ "Մատենայի" մամուլի ծառայության՝ խոսքը "Առաջնորդություն փոփոխությունների մեջ.ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր" և "Համայնքների արդյունավետ կառավարում, համայնքների պաշտոնատար անձանց մասնագիտական զարգացում՛՛ ծրագրերի մասին է։

  • Կիսվել: