երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոսպոտրեբնադզորն ուժեղացրել է վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ

Ռոսպոտրեբնադզորն ուժեղացրել է վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ

Ռոսպոտրեբնադզորի մասնագետներն ուժեղացրել են հսկողությունը ՛՛Ջերմուկ՛՛ հանքային ջրի նկատմամբ, ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար, հայտնել Է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի օրը հաղորդվել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ խմել է մի կում ՛՛Ջերմուկ՛՛ հանքային ջրի շշից. ջրի փոխարեն դրա մեջ քացախ է եղել: Նրա մահվան կապակցությամբ երեքշաբթի օրը քրեական գործ է հարուցվել։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է այդ հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի դադարեցման մասին՝ անվտանգության ստուգման համար:

՛՛Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցների կողմից ուժեղացվել է վերահսկողությունը ՛՛Ջերմուկ՛՛ հանքային ջրի նկատմամբ առևտրային կետերում և հանրային սննդի վայրերում։ Ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս կասեցվել է տվյալ հանքային ջրի առանձին խմբաքանակների շուրջ 2,5 մլն շշերի իրացումը, ճշտել են մամուլի ծառայությունում:

Ռոսպոտրեբնադզորը քաղաքացիներին կոչ է անում գերատեսչության տարածքային մարմիններին տեղեկացնել այն առևտրային կետերի և կայքերի մասին, որտեղ գրանցվում են ՛՛Ջերմուկ՛՛ ջրի իրացման դեպքեր՝ 28.12.2023 թ. արտադրության ամսաթվով, 0,5 լիտր ծավալով, ապակե տարայում: Տվյալ արտադրանքը շրջանառության մեջ չի դրվի, քանի դեռ դրա անվտանգության լաբորատոր հաստատումները չեն ստացվել, նշել են գերատեսչությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: