ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան

Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:

«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչեւ այդ, նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասել է  Բագրատ Միկոյանը։

Ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների, երկրորդ նախագահը արդեն տևական ժամանակ է գտնվում է Գերմանիայում՝ բուժման նպատակով։ Ըստ աղբյուրի՝ նա բավական լուրջ առողջական խնդիր ունի։

  • Կիսվել: