հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռիսկի խմբի երեխաների համար ապահովելու ենք կենտրոնացված հեռավար ուսուցում. Ժաննա Անդրեասյան

Ռիսկի խմբի երեխաների համար ապահովելու ենք կենտրոնացված հեռավար ուսուցում. Ժաննա Անդրեասյան

Ուսումնական տարին սկսում ենք առկա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
«Դեռ նախորդ փետրվարին արված փոփոխությամբ, նախարարության գրավոր համաձայնությամբ, դպրոցները կարող են դասարանում 20 հոգուց ավել սովորողների պարագայում անցնել ամենօրյա ուսուցման՝ կանոնների պահպանմամբ։
 
Երկարօրյան գործելու է։ Արտաուսումնական խմբակները գործելու են։ Ռիսկի խմբի երեխաների համար ապահովելու ենք կենտրոնացված հեռավար ուսուցում՝ ծնողի դիմումի համաձայն»,- գրել է Անդրեասյանը։

  • Կիսվել: