երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ՌԴ վարչապետը չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները

ՌԴ վարչապետը չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպորտային կապերի ժամանակավոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը, տեղեկացնում է rg.ru-ն: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարությունը սահմանափակումներից դուրս էր բերել Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոնղոլիան, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։

  • Կիսվել: