ՌԴ-ում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն, տեղեկացնում է vestivrn.ru-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երբ երիտասարդը մեքենայով փորձում էր դուրս գալ իր տան բակից: Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, որում գտնվել է երիտասարդը: Ստացած հրազենային վնասվածքից վերջինս տեղում մահացել է:
Սպանությունը հետաքննում են ուժային կառույցները: Աղբյուրի տվյալներով՝ երիտասարդը հայ ձեռնարկատիրոջ որդին էր: Նրանց ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Վորոնեժում: Տան մոտակայքում գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները կարծում են, որ կատարվածն առնչություն ունի հոր բիզնեսի հետ:
Ինչպես հաղորդվում է՝ իրավապահներն այսօր աշխատել են դեպքի վայրում՝ հանցագործի հետքը գտնելու նպատակով:



