չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայազգի տեսաբլոգեր Կարեն Շահինյանի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայազգի տեսաբլոգեր Կարեն Շահինյանի նկատմամբ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի տեսաբլոգեր, լրագրող, ԼԳԲՏ համայնքի իրավունքների ակտիվ պաշտպան Կարեն Շահինյանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնի է դարձել գերատեսչության տվյալների բազայից։

Նշվում է, որ հետախուզում հայտարարելու համար հիմք է հանդիսացել ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, սակայն չի հաղորդվում՝ որ հոդվածի մասին է խոսքը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը Շահինյանին ներառել էր օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում, իսկ հուլիսին նա ներառվել է նաև ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։

  • Կիսվել: