չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված հումանիտար օգնությունը հասավ Հալեպ. Հովհաննիսյան

ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված հումանիտար օգնությունը հասավ Հալեպ. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն, ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: