ՌԴ ԱԻՆ-ը Հայաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղի հետևանքների վերացման համար
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանին օգնություն է առաջարկել հեղեղումների հետևանքների վերացման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանգստյան օրերին Հայաստանի հյուսիսային շրջաններում մեկ ամսվա տեղումներ են եղել։ Լրատվամիջոցները հայտնում են զոհերի, անհայտ կորածների և նյութական վնասների մասին։
«Երկկողմ համագործակցության շրջանակում ՌԴ ԱԻՆ-ը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով հայկական կողմին առաջարկել է իր օգնությունը հեղեղումների հետևանքների վերացման և վթարային վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: