հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չի ներկայացվել

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չի ներկայացվել

Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքների ավագանու արտահերթ  ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված 319 թեկնածուներից, շուրջ 220 վստահված անձանցից կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 488 անդամներից տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չի ներկայացվել:

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ չի իրականացրել և վերահաշվարկել  է միայն վիճակահանությամբ որոշված 3 տեղամասերի(թիվ 33/12, 33/15, 33/20) քվեարկության արդյունքներ, որի արդյունքում որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքում վերահաշվարկել է թիվ 34/1, 34/22, 34/12 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները (2 տեղամասերում (34/22, 34/12) արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել, թիվ 34/1 տեղամասում միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով, 143-ից դառնալով 142, իսկ մյուս տվյալներում որևէ փոփոխություն չի արձանագրվել) և սեփական նախաձեռնությամբ՝ 3 տեղամաս՝ թիվ 34/4, 34/5, 34/6 և 34/15 քվեարկության արդյունքները:

Վերահաշվարկի արդյունքներով արձանագրված փոփոխությունները հետևյալն են՝

թիվ 34/5 ընտրական տեղամասում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 112-ից դառնալով 111, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 3-ով՝ 479-ից դառնալով 482, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 8-ից դառնալով 5.

34/15 ընտրական տեղամասում՝ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվն ավելացել է 100-ով՝ 8-ից դանալով 108.

34/4 ընտրական տեղամասում՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների և ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը պակասել է 1-ով՝ 743-ից դառնալով 742, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 3-ից դառնալով 2, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվե­ար­­կած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 99-ից դառնալով 98,  Հայաստանի հան­րապետական կուսակցությանը կողմ քվե­ար­­կած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 198-ից դառնալով 197, իսկ «Քա­ղա­քացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2-ով՝ 443-ից դառնալով 445,

34/6 ընտրական տեղամասում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 7-ից դառնալով 4, Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը ավելացել է 1-ով՝ 160-ից դառնալով 161, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2-ով՝ 495-ից դառնալով 497։

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել:

  • Կիսվել: