հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Քուվեյթի ԶՈւ-ն իր օդային տարածքում 24 ԱԹՍ է հայտնաբերել

Քուվեյթի ԶՈւ-ն իր օդային տարածքում 24 ԱԹՍ է հայտնաբերել

Զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում իրենց օդային տարածքում հայտնաբերել են 24 թշնամական անօդաչու թռչող սարք և պայքարել դրանց դեմ՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։ Այս մասին Քուվեյթի բանակի X սոցիալական ցանցում արված գրառման մեջ հայտարարել է Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Ատվանը:

Նա նշել է, որ Իրանի հարձակումները հանգեցրել են «սահմանափակ նյութական վնասի՝ առանց մարդկային զոհերի»։

Ավելի վաղ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ վերականգնել է օդային երթևեկությունը, իսկ Քուվեյթի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն գործունեությանը՝ Իրանի հարձակումների պատճառով ժամանակավորապես դադարեցված թռիչքներից հետո։

  • Կիսվել: