շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում հայտնաբերվել է առանց լիցենզիայի 13 տաքսի

«Զվարթնոց» օդանավակայանում մեկ շաբաթում հայտնաբերվել է առանց լիցենզիայի 13 տաքսի

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ հունվարի 19-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ բոլոր 13 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմինը հիշեցնում է, որ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։

Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

մինչև յոթ տարվա արտադրության.

սպիտակ հիմնագույնի.

գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

Возможно, это изображение 7 человек, автомобиль и текст

Возможно, это изображение 4 человека, автомобиль и текст

 

Возможно, это изображение 9 человек, автомобиль и текст

Возможно, это изображение 3 человека, автомобиль, скорая помощь, улица и текст

Возможно, это изображение 4 человека и зеркало заднего вида

  • Կիսվել: