ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՏՀԱՏՄ-ն խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի և չորս մարզերի 173 գազալցակայանում

ՔՏՀԱՏՄ-ն խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի և չորս մարզերի 173 գազալցակայանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հոկտեմբերի 𝟐𝟔-ից նոյեմբերի 𝟏-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական գործառույթներ են իրականացրել մայրաքաղաքի 𝟏𝟏 վարչական շրջանում, ինչպես նաև՝ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում գործող գազալցակայաններում՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման և ճնշափորձարկում անցած տրանսպորտային միջոցների լիցքավորման նկատմամբ։

Վերահսկողական գործառույթների շրջանակում տեսչական մարմնի մասնագետների կողմից հինգ օրում 𝟏𝟕𝟑 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟓𝟐𝟎 տրանսպորտային միջոց, որից 𝟖𝟖𝟓-ը մայրաքաղաքում, 𝟔𝟑𝟓-ը՝ մարզերում։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․153 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 234 վարչական արձանագրություն, որից 119-ը՝ մայրաքաղաքում, 115-ը՝ մարզերում ։

  • Կիսվել: