հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս կարողանում ենք հարություն առնել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս կարողանում ենք հարություն առնել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Սուրբ Հարության տոնը եկեղեցական մեծագույն տոներից է, քրիստոնեության համար ամենակարեւոր իրադարձություններից մեկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Սուրբ Հարության պատմականության ժխտման բոլոր փորձերը դատապարտվել են ձախողման, բայց, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ մահացածների մեջ կարող էր գտնվել մեկը, որը հարություն կառնի: Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս կարողանում ենք հարություն առնել: Այսօր բոլոր տեսակի ճգնաժամերից ամենակարեւորը նպատակի ճգնաժամն է, եւ դրա լուծման համար ամենառանցքային դերն ունի Սուրբ Հարությունը, որովհետեւ այն հստակեցնում է մեր նպատակը, բովանադակություն հաղորդում մեր կյանքին, վերափոխում մարդու արժեքները: Այս է մեր ուրախության բուն պատճառը, որովհետեւ մարդկությունն իր անմահության ձգտումներին բավարարում է ստանում, հույս է ստանում անմահություն ստանալու: Սա հեքիաթ չէ, այլ իրական պատում: Շատ դժվար կլինի մտածելը, որ մարդու կյանքը սահմանափակվում է ծնունդից մինչեւ մահ ընկած ժամանակահատվածով, որովհետեւ մենք կյանքի ենք կոչվել մեծ առաքելության՝ հավիտենության համար: Քրիստոս թող իր հարությամբ այս հույսն ամրապնդի մեր մեջ եւ այս զորությունը պարգեւի մեզ»,- նշեց եպիսկոպոս Խաչատրյանը:

  • Կիսվել: