ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի՝ նախորդ տարի մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և այն շուտով կբացի իր դռները:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում կատարած գրառումից:
 
«2 հոդված ներկայացվել է հրապարակման, այժմ գտնվում են փորձաքննման փուլում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեկ թեմա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթին ներկայացված Նեյրոգիտության լաբորատորիայի հայտի ֆինանսավորման արդյունքում ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:

Բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ շարունակելու են Covid_Antibody և Covid_Neuro հետազոտական խմբերի, Scaut նախագծի աշխատանքները:

Հիմք է դրվել նոր Investigator-initiated COQOS հետազոտական նախագծին՝ Roche Diagnostics ընկերության ֆինանսավորմամբ:

Բժշկական համալսարանը կազմակերպել է երկու խոշոր միջազգային միջոցառում՝ «ԳիտԱրար» ամառային դպրոց և «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» քառօրյա գիտաժողով:

Անցկացվել է Քովիդի հետևանքով առաջացած անօսմիայի տեղեկատվական շաբաթ, 5 սեմինար՝ առկա և առցանց տարբերակներով»,- ամփոփելով կենտրոնի 2021 թվականի աշխատանքները՝ ներկայացրել է Արմեն Մուրադյանը:

Ռեկտորն ընդգծել է, որ այս տարի ևս ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող, բժշկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի հաղթող է:

  • Կիսվել: