երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում կարող է արտադրվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութը. ՌԴ դեսպան

Հայաստանում կարող է արտադրվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութը. ՌԴ դեսպան

Ակտիվ աշխատանքներ են տարվում և հույս ունեմ, որ շատ շուտով «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կհասնի Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Այն մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասել է դեսպանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասել է, թե կա սերտ երկխոսություն ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։

«Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Չնայած որ պատվաստանյութի մի խումբ անվճար արդեն մատակարարվել է Հայաստան ու արդեն կիրառվում է», - ասել է դեսպանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: