կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քննարկվել են Տավուշի մարզի դպրոցներում առկա  առաջնահերթ խնդիրները

Քննարկվել են Տավուշի մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները՝ կապված թե ուսումնական գործընթացի և թե շենքային պայմանների հետ։

Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման հարցին, հանձնարարել հետևողական լինել դրանց լրացման գործում։ Դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրվել է կորոնավիրուսի պատճառով որևէ դպրոցում ընդհատված առկա դասընթացի պատճառով ծրագրերի թերի չմնալու հարցի վրա։ Հանձնարարվել է մեկ անգամ ևս գույքագրել և ներկայացնել դպրոցների շենքային պայմանները՝ առաջնահերթությունը տալով մարզադահլիճների և սանհանգույցների վիճակին։

Հանձնարարվել է նաև հնարավորության դեպքում /եթե կան տնտեսված գումարներ/ կազմել դպրոցի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ։

  • Կիսվել: