հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Քննարկվել են Սյունիքում և Արցախում մարդու իրավունքների խախտումները

Քննարկվել են Սյունիքում և Արցախում մարդու իրավունքների խախտումները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պատվիրակությանը․ նրանք բոլորը նաև Մոնպելիեի փաստաբանների միության «Մարդու իրավունքների ինստիտուտի» անդամներ են։ 
 
Հնարավոր է սա 9 մարդ and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am» նկարն է
 
Հանդիպման հիմնական առանցքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքում, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների խախտումների քննարկումն էր։
 
Հնարավոր է սա 7 people նկարն է
 
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս օրերին Սյունիք այցելելու համար, քանի որ ցանկացել են տեղում հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչով կարող են օգտակար լինել մարզի բնակիչներին։
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 
Մոնպելիեի փաստաբանական գրասենյակի «Մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ամին Ֆարաջն ասել է, որ հետաքրքրված են տարածաշրջանի թե՛ անվտանգային, թե՛ հակամարտության առաջ բերած այն խնդիրներով, որոնք խաթարում են մարդու իրավունքները։
 
Պատասխանելով փաստաբանների հարցերին՝ մարզպետը մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ օրինակներ է նշել, որոնց բախվել ու բախվում են մարզի բնակիչները 2020-ից հետո, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում։
 
Պատվիրակության անդամներից ոմանք առաջին անգամ են Հայաստանում, ոմանք պարբերաբար են այցելում․ նրանց միավորում է Հայաստանին օգնելու ցանկությունը։ «Եվ այցելելով Հայաստան՝ չէինք կարող չայցելել Սյունիք և ուշադրություն չհրավիրել այն խնդիրներին, որոնց առերեսվում է այսօր մարզը»,- նշեցին ֆրանսիացի փաստաբանները։
 
Հյուրերը հետաքրքրվեցին նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքներով, նաև հետագա համագործակցության ցանկություն հայտնեցին։

  • Կիսվել: