չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Քննարկվել են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության հետ կապված հարցեր

Քննարկվել են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության հետ կապված հարցեր

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։ Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիծը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

 


 
 

  • Կիսվել: