Քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքն ու ծագող խնդիրները
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև` գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ:
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական համակարգի ամբողջական թվայնացման: