ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր:

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը: Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով մատակարար ընկերության ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, վստահեցրել է, որ առաջարկները հաշվի առնելով՝ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կմշակի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների գնագոյացման խնդրին: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հարցն օրակարգային է, և կոմիտեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացմանը:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն ընդգծել են, որ շահագրիռ բոլոր կողմերի հետ երկխոսությունը մեծապես կարող է նպաստել քաղաքաշինության բնագավառի բարեփոխումների արդյունավետ իրագործմանը:

  • Կիսվել: