չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Քննարկվել են ԱՄՀ պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ԱՄՀ պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի և ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:
 
Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, ինչպես նաև անդրադարձել են ԱՄՀ պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը:
 
Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական ներկա իրավիճակն ու տնտեսական վերջին զարգացումները:

  • Կիսվել: