Քննարկվել է սահմանային անցակետերում երկիր մտնող՝ Կապիկի ծաղիկով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը
ԷՄփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության տարածումը կանխարգելող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստն էր, հայտնում է ԱՆ-ն:
Աշխարհում այս պահին տիրող վիճակագրությունը ներկայացնելուց հետո, նիստի մասնակիցներն անցան մեր երկրում այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը:
Աշխատանքային խումբը ղեկավարող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ մեր երկիրը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի։
Այնուհանդերձ, առողջապահության ոլորտի պատասխանատուները իրականացրել են հակազդման և պատրաստվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, այդ թվում ձեռք է բերել ախտորոշիչ թեստեր, իսկ բուժաշխատողներն իրազեկված են այս հիվանդության ախտանշանների ու բուժման մեթոդների մասին:
Քննարկվող հարցերից է եղել սահմանային անցակետերում երկիր մտնող ԷՄփոքս-ով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը, որի անհրաժեշտությունն այս պահին դեռևս չկա։
Միչգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են լինելու: