շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը

Քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը

Կառավարությունում քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀ խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյանի հարցին:

Ավինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսավարողներին աջակցության ծրագրերը զուգահեռաբար տարբեր փուլեր են անցնում՛՛:

Նա նշեց նաև, որ մյուս շաբաթ կառավարություն կքննարկի հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ևս մեկ հակաճգնաժամային ծրագիր:

 

 

  • Կիսվել: