հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարողների

Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարողների

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև
վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են
իրականացնելու Երևան քաղաքում, հայտնում են քաղաքապետարանից:

Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից
ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել
տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի
կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ
հատվածները:

Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից
տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝
15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր
օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:

  • Կիսվել: