կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔԿՀ-ում եղած օրերին ես վերահաստատեցի` այն, ինչ անում եմ, անում եմ ճիշտ. Սերգեյ Սմբատյան

ՔԿՀ-ում եղած օրերին ես վերահաստատեցի` այն, ինչ անում եմ, անում եմ ճիշտ. Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այն ժամանակահատվածում, երբ գտնվել է կալանքի տակ, հիասթափություն չի ապրել ընկերներից:

«Այն ընկերները, որոնք ընկերներ էին, ավելի վերաիմաստավորվեցին ու ավելի կայուն մնացին, իսկ այն մարդիկ, որոնք իմ ընկերները չէին, մնացին նույն տեղում, ընդհանրապես, ոչ մի պարագայում հիասթափություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մաեստրոն:

Հիասթափությունը Սերգեյ Սմբատյանի համար թուլություն է: «Հիասթափություն չեմ ունեցել, դա շատ կարևոր է»,- ասաց նա:

Քրեակատարողական հիմնարկում երեք օր անց՝ բոլորն իմացել են «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին:

«Մանսուրյանին գիտեն ամեն տեղ, շատ մարդիկ լսել էին այս ծրագրի մասին, բայց չգիտեին, որ ես եմ, քանի որ միշտ մեջքով եմ լինում մարդկանց, բայց մարդիկ նաև իմ դեմքն իմացան», - պատմեց մեստոր Սմբատյանը:

Սմբատյանը կարծում է, որ կյանքում բացասական բաները վերաիմաստավորում են մարդուն:

«Իմ պարագայում ես վերահաստատեցի, որ այն, ինչ անում եմ, անում եմ ճիշտ»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Մաեստրոն ՔԿՀ-ում ընկերներ է ձեռք բերել, նրանց հետ կապը հետագայում նույնպես կպահի:

  • Կիսվել: