կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատախազությունը կքննարկի Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրերը

Դատախազությունը կքննարկի Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրերը

ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Դատախազությունից հայտնեցին, որ ներկայացված միջնորդագրերը ստացվել են:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 30–ից կալանքի տակ են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպելու, իսկ Սերգեյ Սմբատյանին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ:

  • Կիսվել: