Քիչ առաջ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահություն նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին խոսել է իր վրացի պաշտոնակցի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։
«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:
Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,- մասնավորապես գրել է Թորոսյանը։



