երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Քարե ծաղկունք է ու քարե արցունք». 137 դպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան պատերազմներում հերոսացած սաների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը

«Քարե ծաղկունք է ու քարե արցունք». 137 դպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան պատերազմներում հերոսացած սաների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը

Հունիս 6-ին, Գրիգոր Նարեկացու անվան 137 դպրոցի բակում տեղի ունեցավ արցախյան պատերազմներում հերոսացած դպրոցի սաների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը: Միջոցառման խորագիրն էր «Քարե ծաղկունք է ու քարե արցունք»

90-ականներից մինչ քառասունչորսօրյա պատերազմ դպրոցն ունեցել 14 զոհված հերոս, որոնց հիշատակին, բացի հուշաքարից, տնկվել են նաև եղևնիներ, որոնցից յուրաքանչյուրը երեկ ստացավ իր հերոսի անունը: Բացմանը ներկա էին  հերոսների հարազատները, որոնց և տրված էր հուշաքարը բացելու պատիվը:

Ծնողները նկատեցին, որ դպրոցը, բացի որակյալ կրթությունը, առաջնային է համարում հայրենասեր սաներ կրթելը, ինչը փաստում են պատերազմում հերոսացածներն ու նրանց հիշատակը հավերժ փառքով պահողները: Դպրոցի  փոխտնօրեն Սիրանուշ Միքայելյանը նշեց, որ  հուշաքարի համար ֆինանսավորել են դպրոցի նախկին և ներկա ուսուցիչները  ու աշակերտները:

 

  • Կիսվել: