չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Քարակերտում փրկարարներն ու ոստիկանները անասնագոմի փլատակներից դուրս են բերել հորթերին և խոզին

Քարակերտում փրկարարներն ու ոստիկանները անասնագոմի փլատակներից դուրս են բերել հորթերին և խոզին

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքը փլուզվել է և տակը խոշոր եղջերավոր անասուններ են մնացել:

Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները փլատակի տակից դուրս են բերել, հորթերին և խոզին:

Փլուզման հետևանքով տուժածներ չկան: 

  • Կիսվել: