ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձոր մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Մասնավորապես՝ նա հետևել է Եղեգիսի միջնակարգ դպրոցի կառուցման և Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։

Ծրագրերն իրականացնող կազմակերպություններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ժամանակացույցից շեղումով ընթացող աշխատանքները բարեխղճորեն կատարելու և առաջիկայում ծրագիրն ավարտին հասցնելու համար՝ ընդգծելով, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու։

  • Կիսվել: