չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Քաղաքապետը իր մասին շրջանառվող լուրերը սուտ համարեց․ Не первый день замужем

Քաղաքապետը իր մասին շրջանառվող լուրերը սուտ համարեց․ Не первый день замужем

Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից. նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչ՞ւ չեք բերել, ես եմ հիշեցնում: Էն որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Միգուցե, այո, ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ, դա էլ է գործ: Ինձ մոտ փոստ չի մնում: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ հարգելիս, խնդիր ունենք, կներեք, 5 օր հետո կամ 10 օր հետո կպատասխանենք:

Իսկ եթե ասում են՝ քաղաքապետը զբաղված է, ավարտական ակտերը չի ստորագրում, ես այդտեղ արդեն ուրիշ միտում եմ տեսնում: Մի՛ արեք ընենց, որ սկսեմ զբաղվել արդեն անուններով, տեսնեմ, թե ով ա ասել։ Եթե ձեր մոտ խնդիր կա ավարտական ակտերի հետ կապված, եկեք, ասեք՝ խնդիր կա, հասկանանք՝ ինչումն է խնդիրը: Եթե ես առավոտյան փոստը չնայեմ, դուք ժամը 9-ից ոչ մի բանով չեք զբաղվելու: Եթե ժամը 12-ին, 1-ին փոստը նայեի, այդ ժամից էիք սկսելու գործ անել, ժամը 6-ը գալու էր, 5 րոպե պակաս թողնելու էիք, գնալու էիք, գործերն էլ էդպես մնալու էր:

Գիտեմ՝ ինչ եմ ասում էլի, ասում ա՝ «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք ա էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում ա: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ ինիցիատորները մի քանի հոգի են», - ասաց Հրաչյա Սարգսյանը

  • Կիսվել: