չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Քաղաքապետարանում քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

Քաղաքապետարանում քննարկվել է Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։

«Նախագծվում են վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։

Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»,- ասվում է գրառման մեջ:

  • Կիսվել: