ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քաղաքացիները ծաղիկներ ու խաղալիքներ են դնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց

Քաղաքացիները ծաղիկներ ու խաղալիքներ են դնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի առջեւ այսօր առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ի հիշատակ Մոսկվայում «Կրոկուս Սիթի հոլլ»-ում նախօրեին տեղի ունեցած  ահաբեկչության զոհերի հիշատակին:

Քաղաքացիները նաեւ մոմեր են վառում եւ խաղալինքեր դնում ծաղիկների մոտ՝ ի հշատակ ահաբեկչության զոհ դարձած երեխաների, որոնց թվիը վերջին տվյալներով 3-ն է:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները, այլեւ Հայաստանի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ վերջին տվյալով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 93  մարդ: ԱԴԾ-ն հաղորդել է, ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալլվել են Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանի մոտ: Ըստ ԱԴԾ տվյալների, նրանք մանարամսն ծրագրել էին ինչպես ահաբելկչությունը, այնպես էլ իրենց փախուստը, եւ պատրաստվում էին հատել Ուկրաինայի սահմանը:

  • Կիսվել: