չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քաղաքացիները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը. ուղիղ

Քաղաքացիները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը. ուղիղ

Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։
 
Թեև ճանապարհը մոտ կես ժամ է փակ, բայց արդեն ոստիկանական ուժեր են ժամանել։ Իրավապահները պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։ Հավաքվածները վանկարկում են. «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ, մարդասպան»։
 
Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին և կանխել տարածքային նոր զիջումները։
 
Իրավիճակը լարված է, ոստիկանությունը կոչ է անում բացել ճանապարհը։
 

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան տասը օր է՝ հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում։

Բողոքի ալիքը բարձրացավ նախ Տավուշի մարզում, սակայն կարճ ժամանակ անց հաջակցություն տավուշցիների անհնազանդության ակցիաներ կսկսեցին իրականացվել նաև այլ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։

  • Կիսվել: